РЕГИОНАЛЬНАЯ НАУЧНО-ИССЛЕДОВАТЕЛЬСКАЯ
ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ
OБЩЕСТВЕННЫЙ ИНСТИТУТ
ПОЛИТИЧЕСКИХ И СОЦИАЛЬНЫХ ИССЛЕДОВАНИЙ
ЧЕРНОМОРСКО-КАСПИЙСКОГО РЕГИОНА



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» նախաձեռնությունը

Պատասխան՝ Ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։

Համոզված ենք, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է։

Ակնկալում ենք, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում և նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։

URL: http://nkr.am/hy/news/2018-01-19/988/

Категории: Арцах, Новости